Արխիվ - 26 Մայիս 2020

Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը…

Թորոսյանը հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը կամ ձեռքերի լվանալը

Թորոսյանը հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը կամ ձեռքերի լվանալը

Մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացինետ։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը,…

ՀՀ պարետը չի բացառում համապետական կարանտինը

ՀՀ պարետը չի բացառում համապետական կարանտինը

Փոխվարչապետ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ջանք ներդրվելու է համապետական մասշտաբով դրան չվերադառնալու համար։ Նա նշել է, որ վարչական առումով ևս խստացումներ են լինելու, իսկ ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ…

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, և հավելել, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։ Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանո՞վ են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում…

Ռուսաստանը 15%-ով զեղչել է գազի գինը Վրաստանի համար

Ռուսաստանը 15%-ով զեղչել է գազի գինը Վրաստանի համար

Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներկրվող ռուսական գազի գինը մոտ 15%-ով նվազեցնելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով…

Շվեդիային մեծ տնտեսական ճգնաժամ է սպառնում

Շվեդիային մեծ տնտեսական ճգնաժամ է սպառնում

Չնայած, որ Շվեդիան հրաժարվել է խիստ սահմանափակումներից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, երկրին մեծ տնտեսական ճգնաժամ և գործազրկության աճ է սպառնում։ Ըստ Շվեդիայի վիճակագրական վարչության, ապրիլին գործազրկությունը երկրում աճել է 7,9%-ով, ինչը կանխատեսումներից ավելի է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։…

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կորոնավիրուսի ախտորոշման 1000-2000 թեստ կարտադրի

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կորոնավիրուսի ախտորոշման 1000-2000 թեստ կարտադրի

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական մոտ 1000 թեստ կարտադրի կորոնավիրուսի ախտորոշման համար։ Այդ մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին: Մոտ օրերս…

Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի․ ՄԻԵԴ

Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի․ ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վճիռը, որը վերաբերում է 2004թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործին, Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների գործողություններին՝…

Շարժական կապի երեք օպերատորները 5G-ի վերաբերյալ հետագա սադրանքների դեպքում կդիմեն իրավապահներին

Շարժական կապի երեք օպերատորները 5G-ի վերաբերյալ հետագա սադրանքների դեպքում կդիմեն իրավապահներին

Հայաստանում 5G ցանցի տեղադրման վերաբերյալ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին նշված է օպերատոր «Յուքոմ», «Beeline Հայաստան» և «Վիվա-ՄՏՍ»…

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակելու է Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակելու է Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կհրապարակի 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ՄԻԵԴ էին դիմել դեռ 2013թ-ին՝ անհատական գանգատ ներկայացնելով Ադրբեջանի և Հունգարիայի դեմ։…

«Երկու շաբաթով ամենախիստ սահմանափակումներ մտցրեք». Դավիթ Սանասարյան

«Երկու շաբաթով ամենախիստ սահմանափակումներ մտցրեք». Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե գալիս եք սարոյանական «ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է» եզրահանգմանը, ապա ոչ թե քողարկեք կամ շարունակեք այդ սխալը, այլ մի պահ կանգ առեք, ընդունեք, որ սխալվել եք և «կոնկրետ տեղերում, կոնկրետ…

Ըստ մանկաբարձ-գինեկոլոգի՝ երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով

Ըստ մանկաբարձ-գինեկոլոգի՝ երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով

ՌԴ Առողջապահության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը հայտարարել է, որ երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով: Ըստ նրա՝ վարակումը կարող է տեղի ունենալ բացառապես ծննդաբերությունից հետո: «Մայրը, այսպես ասած, պաշտպանում է իր երեխային, անգամ՝ եթե ինքը վարակված է COVID-19-ով:…

Գերմանիան մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը

Գերմանիան մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը

Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է առնվազն մինչև հուլիսի 5-ը երկարաձգել սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ը։ Այն մշակվել է Դաշնային կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունի կողմից։…

Տոնական օրերին զերծ մնալ խնջույքներից և միջոցառումներից․ ՀՀ Ոստիկանություն

Տոնական օրերին զերծ մնալ խնջույքներից և միջոցառումներից․ ՀՀ Ոստիկանություն

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից` խնջույքներից, հավաքույթներից, ուխտագնացություններից և այլն: Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-31-ը ոչ աշխատանքային օրեր են։ «Հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի…

«Դիմակ չկրող պատգամավորներին դուրս եմ հրավիրելու նիստերի դահլիճից»․ Նախազգուշացրել է Արարատ Միրզոյանը

«Դիմակ չկրող պատգամավորներին դուրս եմ հրավիրելու նիստերի դահլիճից»․ Նախազգուշացրել է Արարատ Միրզոյանը

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում: Այս մասին քառօրյայի սկզբում հայտարարել է Միրզոյանը: «Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն…

Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2 միլիոն դրամով

Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2 միլիոն դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Այդ ակումբներն են՝ «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը»,…

Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին․ «250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր»

Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին․ «250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակին, նոր թվեր է հրապարակել․ «250 - ծանր 48 - ծայրահեղ ծանր 16 - արհեստական շնչառության վրա»։

Այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր և վաղը ջուր չի լինելու Երևանի մի քանի թաղամասերում

Այսօր և վաղը ջուր չի լինելու Երևանի մի քանի թաղամասերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 26-ին ժամը 07։00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և…

Երևանի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ Իսահակյան թաղ. 1/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի…