Արխիվ - 23 Հունիս 2020

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է․ «Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Արծվանիստցիների շնորհակալական նամակը վերջերս հնչեց ԱԺ-ում: Գյուղի…

ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ երկու հարյուր կազմակերպությունների գործունեությունը

ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ երկու հարյուր կազմակերպությունների գործունեությունը

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում շարունակվում է: Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության…

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը գրեթե հատել են 600,000-ի սահմանը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը գրեթե հատել են 600,000-ի սահմանը

Հունիսի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7425 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակվածների 32,7%-ի մոտ ախտանիշեր չեն եղել։ Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 599,705-ի։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն։ Մահվան ելքով 8359…

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ,…

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով։ Գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար տարբերակված ժամկետներ են սահմանվել՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվի։ Ըստ այդմ՝ գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները…

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի…

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտել է` քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով։ Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցել է դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի…

Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը

Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որով մինչև 2020թ-ի ավարտը դադարեցվում է մի շարք մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Խոսքը H1-B, H-4 և H-2B, L տեսակի աշխատանքային վիզաների և գրին քարտի մասին է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Որոշման մեջ հատկապես նշվում է, որ ԱՄՆ նախագահը դիմում…

Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ…

Ջավախքցի դիմորդները չեն մասնակցելու Հայաստանում քննություններին

Ջավախքցի դիմորդները չեն մասնակցելու Հայաստանում քննություններին

Ջավախքցի դիմորդները, որոնք մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարող մասնակցել միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդ նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ հնարավորություն ստանան մասնակցել քննություններին։ Այս…

ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

ԱԱԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը։ Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube»…

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու…

Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք

Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային…

ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման ՀՀ նախաձեռնած բանաձևն ընդունվել է

ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման ՀՀ նախաձեռնած բանաձևն ընդունվել է

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide)։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: 2020թ-ին Հայաստանի ներկայացրած բանաձևի թարմացված տեքստը ներառել…

«Բարգավաճ Հայաստան»-ը ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է նախաձեռնելու

«Բարգավաճ Հայաստան»-ը ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է նախաձեռնելու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ՝ հայտարարելով, որ ՍԴ դիմելու համար ստորագրահավաք կնախաձեռնի։ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն…

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների…

Կեսօրից հետո սպասվում են տեղումներ

Կեսօրից հետո սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հունիսի 23-ին, 26-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

Ջրանջատումներ են սպասվում Գեղարքունիքի մարզում

Ջրանջատումներ են սպասվում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 23-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի, այդ թվում Գագարին գյուղի, Վարսեր համայնքի, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:…

Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Նորքի 2-րդ միկրոշրջանի Թոթովենցի փողոց, թիվ 10/1 և 8/1 բնակելի շենքեր,…