Արխիվ - 02 Հուլիս 2020

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Վրացյան փ. 71, 71/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարյան փ.…

Ոստիկանությունը հանգստյան օրերին խստացված ծառայություն կիրականացնի տեսարժան վայրերում

Ոստիկանությունը հանգստյան օրերին խստացված ծառայություն կիրականացնի տեսարժան վայրերում

Քանի որ հանգստյան օրերը շատերն են որոշում անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ, ոստիկանությունը որոշել է իր կարգախմբերով խստացված արտակարգ ծառայություն իրականացնել տեսարժան վայրերում, ուխտատեղիներում,…

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Սպիտակի բժշկական կենտրոնը հուլիսի 2-ից միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին իր թթվածնով հագեցած 120 մահճակալով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև…

Ղազախստանից Հայաստան վառելիքի ներկրումն ազատվել է մաքսատուրքից

Ղազախստանից Հայաստան վառելիքի ներկրումն ազատվել է մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է,…

Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ունի

Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ունի

Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նոր կլինիկայում կա կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան։ Կլինիկան հետագայում նախատեսվում…

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով նիստը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է։ Քննվելու էր նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։ «Քանի որ վերաքննիչ բողոքների…

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Արարատ Միրզոյանին

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Արարատ Միրզոյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։…

Ղազախստանում կրկին խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել

Ղազախստանում կրկին խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել

Հուլիսի 5-ից Ղազախստանում հայտարարվել է երկշաբաթյա կարանտինային խիստ ռեժիմ։ Չի գործելու միջմարզային տրանսպորտը, քաղաքային տրանսպորտը գործելու է սահմանափակումներով։ Արգելվելու են զանգվածային միջոցառումները, չեն գործելու փակ շուկաները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, կրոնական կառույցները, սպորտային…

Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով

Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով

Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։ Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ…

Թորոսյանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է Moderna-ի հետ

Թորոսյանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է Moderna-ի հետ

Հայաստանն արդեն բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող՝ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության, մի շարք միջազգային կառույցների հետ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ…

Թորոսյանը հայտնել է՝ ծանր ու ծայրահեղ ծանր քանի պացիենտ կա

Թորոսյանը հայտնել է՝ ծանր ու ծայրահեղ ծանր քանի պացիենտ կա

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 650-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Համակարգի զբաղվածության առումով իրավիճակը նույնն է․ վերակենդանացման բաժանմունքները լիքն են։ Թորոսյանը…

Երկրաշարժ է տեղի ունեցել Արարատի մարզում

Երկրաշարժ է տեղի ունեցել Արարատի մարզում

Հուլիսի 2-ին՝ ժամը 06:11-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։…

«Արդյոք այս Գազի պայմանագիրը շահեկան էր, թե՞ ոչ․.. Պատասխանն ակնհայտ է». Արտակ Մանուկյան

«Արդյոք այս Գազի պայմանագիրը շահեկան էր, թե՞ ոչ․.. Պատասխանն ակնհայտ է». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլեկտրիկ Երևան շարժման ժամանակ էլ ավելի մեծ հայտնիություն ստացած Աշոտյանն այսօր մտքեր է երկնել իր հոգևոր առաջնորդի աննախադեպ հաջողությունների մասին՝ խոսելով 2013թ. գազի պայմանագրից։ Անդրադառնանք Հայաստանի…

«Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է». Շիրակ Բունիաթյան

«Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է։ Պահնորդական ընկերության հերթափոխը տեղափոխվեց Վայք։ Հուսանք՝ նոր արկածներ չեն որոնի և այլևս կարիք չի առաջանա համայնքի բնակիչներով այնտեղ գնալու և բան հասկացնելու։…

Այսօր երեկոյան հնարավոր են տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

Այսօր երեկոյան հնարավոր են տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ը…

Երևանի և Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանի և Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Գարեգին Նժդեհի փ. 21 շենք, Բաղրամյան 2-րդ նրբ. 10 շենք, Թավրիզյան և Դրոյի…