Արխիվ - 13 Հուլիս 2020

Թուրքիան տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն․ ՀՀ ԱԳՆ

Թուրքիան տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն․ ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Թուրքիայի սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային սրված իրավիճակում Թուրքիայի…

Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի

Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի

PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հսկայական ավանդի համար՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի։ «Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած «Արմաթ» ծրագրի խոստումնալից…

Հայաստան են ժամանել գերմանացի բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետների խումբը

Հայաստան են ժամանել գերմանացի բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետների խումբը

Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային գործակցության և փոխօգնության շրջանակում Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված խումբը, նրանք ՀՀ-ում կլինեն մինչև հուլիսի 24-ը։ Այս մասին հատնում են Հայկական միասնական տեղեկատվական շտաբից: Առաքելության իրականացումը…

Արցախի նախագահի խոսնակ․ «Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշում «թև ու թիկունք» դառնալ»

Արցախի նախագահի խոսնակ․ «Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշում «թև ու թիկունք» դառնալ»

Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ…

Ասֆալտապատվելու է «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա համայնք տանող ճանապարհը

Ասֆալտապատվելու է «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա համայնք տանող ճանապարհը

2020թ-ին կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել…

ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ են արձակել Չինարիի ուղղությամբ։ Այս մասին իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Տուժածներ չկան»,- նշել է նա։ Րոպեներ անց Ստեփանյանը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ ադրբեջանցիները նաև 120 մմ-անոց ականանետից 3…

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է «Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար և անհանգստացած ենք հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ: Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան,…

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար…

Տավուշում 3 պայմանագրային զինծառայող թեթև վիրավորում է ստացել

Տավուշում 3 պայմանագրային զինծառայող թեթև վիրավորում է ստացել

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող է վիրավորվել, գրում է ՊանԱրմենիան-ը։ «Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է նա: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Տավուշում՝…

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսի օջախը վերացված է

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսի օջախը վերացված է

«Արաբկիր» բժշկական համալիրից հայտնել են, որ «Մարի Իզմիրլյան» մանկատան կորոնավիրուսային համաճարակի օջախը վերացված է, անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, սաների և անձնակազմի մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել։ «Արաբկիր» ԲՀ-ից նշել են նաև, որ վարակի առաջին դեպքից…

Wizz Air-ը Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի չվերթեր կիրականացնի

Wizz Air-ը Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի չվերթեր կիրականացնի

Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020-ի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի: Ավիաընկերության կայքում նշվում է, որ շաբաթական իրականացվելու է 2 չվերթ՝ շաբաթ և երեքշաբթի օրերին։ Այս պահի դրությամբ տոմսերի գները տատանվում…

Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային զինծառայող ներգրավված չէ

Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային զինծառայող ներգրավված չէ

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ, գրում է ArmLur.am-ը: Հակոբյանն արձագանքել է դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են,…

«Յութուբ»-ում հրապարակվել է ադրբեջանական բեռնատարների՝ դեպի սահման շարժվելու տեսանյութը

«Յութուբ»-ում հրապարակվել է ադրբեջանական բեռնատարների՝ դեպի սահման շարժվելու տեսանյութը

Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպե՞ս է դեպի սահման շարժվում ադրբեջանական երկու տրանսպորտային բեռնատար։ Տեսանյութը YouTube-յան իր էջում վերահրապարակել է Karabakh Records հայկական հարթակը՝ վերնագրելով այն «Ադրբեջանցիների պատրաստությունը…

Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի․ Թորոսյան

Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի․ Թորոսյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ…

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք և 232 առողջացած

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք և 232 առողջացած

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում: Այս մասին հայտնում է…

Տավուշում հակառակորդի կրակոցներից 2 ոստիկան վիրավորվել է

Տավուշում հակառակորդի կրակոցներից 2 ոստիկան վիրավորվել է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Տավուշում՝ պահակակետի տնակի մոտակայքում, ադրբեջանական կողմի կրակոցներից մարտական հերթապահությանը ներգրավված երկու ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Երեկ և այսօր ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքում ՀՀ-ի կողմից զոհեր…

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է սահմանին իրավիճակը

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է սահմանին իրավիճակը

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ տեղեկացնելով նրան Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին…

Թուրքիայի ԱԳՆ-ն հակահայկական հայտարարություն է արել

Թուրքիայի ԱԳՆ-ն հակահայկական հայտարարություն է արել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն է արել, կապված՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսած մարտերի՝ հրետակոծության վերաբերյալ։ Այս մասին նշվում է Թուրքիանի ԱԳՆ կայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է «հայ զինծառայողների հարձակումը…

ԱԳՆ․ Սադրիչ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

ԱԳՆ․ Սադրիչ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

ՀՀ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ, հայտարարել է, որ սադրիչ գործողության հետևանքների պատասխանատվությունը կրում…

Դավիթ Տոնոյանը հրահանգել է արձագանքել Ադրբեջանին ըստ անհրաժեշտության

Դավիթ Տոնոյանը հրահանգել է արձագանքել Ադրբեջանին ըստ անհրաժեշտության

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմին ու հրամանատարությանը հրահանգավորած են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում`…

Առավոտյան Ադրբեջանը կրկին հրետակոծել է հայկական դիրքերը և ստացել՝ համարժեք պատասխան

Առավոտյան Ադրբեջանը կրկին հրետակոծել է հայկական դիրքերը և ստացել՝ համարժեք պատասխան

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ԶՈւ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի…

Ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը խախտելու և սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել

Ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը խախտելու և սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել

Երեկ՝ հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։…

Այսօր սպասվում է կարճատև անձրև

Այսօր սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն…

Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական…