Արխիվ - 14 Հուլիս 2020

Աբովյան քաղաքում 12 ժամ ջուր չի լինելու

Աբովյան քաղաքում 12 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 2 շենքի, Հանրակացարանային թաղամասի, 3, 4 միկրոշրջանների և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:…

Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը

Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները դատական նիստի ընթացքում միջնորդել են կասեցնել նրանց դեմ քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին գրում է Aysor.am-ը։ Դատավորը նախ հայտնել է, որ ստացել է տուժող Սերգեյ Եղիազարյանի…

ԱՄՆ սենատոր․ «Հայաստանի կողքին եմ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը»

ԱՄՆ սենատոր․ «Հայաստանի կողքին եմ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը»

Մասաչուսեթսից ընտրված սենատոր, դեմոկրատ Սեն Մարքեյը աջակցություն է հայտնել Հայաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին։ «Հայաստանի կողքին եմ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Լեռնային Ղարաբաղի…

«Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող

«Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի վճռորոշ խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Նոային» և վաստակած 52 միավորով երկրորդ տարին արդեն դարձավ Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ վերջին տուրից առաջ «Նոան» ընդամենը մեկ միավորով էր զիջում գործող չեմպիոնին…

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունը խորն անհանգստություն է առաջացնում, և հավելել որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ:…

Առաջին անգամ ՀՀ-ի արտադրության մարտական ԱԹՍ է կիրառվել

Առաջին անգամ ՀՀ-ի արտադրության մարտական ԱԹՍ է կիրառվել

Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։ «Փայլուն արդյունքներ…

ԱԻՆ նախարար․ Պետք է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման

ԱԻՆ նախարար․ Պետք է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Տավուշի մարզային փրկարարական վարչությանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքները կատարելու…

Այսօրվանից Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ

Այսօրվանից Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ

Հուլիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն փոփոխություններ․ գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։ Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական…

Ժամկետային 2 զինծառայող է զոհվել

Ժամկետային 2 զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս երկու զոհի մասին։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Ս․ Գ․-ը և կրտսեր սերժանտ Գ․ Մ․-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարության խոսնակը…

Վիկտոր Բիյագով․ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը

Վիկտոր Բիյագով․ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից…

ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է «Տավուշ Տեքստիլը» թիրախավորած հակառակորդի կրակակետերը

ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է «Տավուշ Տեքստիլը» թիրախավորած հակառակորդի կրակակետերը

Հակառակորդը հուլիսի 14-ի առավոտյան կրակել է Չորաթան գյուղում աշխատող «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել է, աշխատողներն ուղարկվել են տուն։ Գույքային և մարդկային կորուստներ չկան։ Այս մասին ասել է գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը։ Նրա խոսքով՝ գործարանը թիրախավորած…

Վնասվել են Տավուշի 3 գյուղի գազատարները

Վնասվել են Տավուշի 3 գյուղի գազատարները

Վթարային իրավիճակի պատճառով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։ Վթարային իրավիճակի վերացումից հետո սպառողների գազամատակարարումը…

Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանական զինված ուժերի գեներալ-մայոր և գնդապետ

Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանական զինված ուժերի գեներալ-մայոր և գնդապետ

Ադրբեջանի Պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան հայկական կողմի հետ բախումների ժամանակ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը։ Այս մասին գրում է ադրբեջանական Oxu.az-ը։ Ըստ Razm.info-ի դիտարկումների՝ Հաշիմովն Ադրբեջանի…

ՀԱՊԿ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարը

ՀԱՊԿ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարը

ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Երևանին և Բաքվին «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», hայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Այս մասին գրում է Aysor.am-ը: «ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական…

Մահացու վիրավորվել են երկու զինծառայող

Մահացու վիրավորվել են երկու զինծառայող

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գ․ Հ․-ը և կապիտան Ս․ Է․-ը: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը…

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Միևնույն ժամանակ, գրանցվել…

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական հենակետերը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական հենակետերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը Հ․Գ․ վերջը ուշադիր նայեք Հ․Գ․ նոր տեսանյութերը՝ առաջիկայում»։

ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ բոլոր ագրեսիվ գործողությունները կստանան համարժեք պատասխան

ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ բոլոր ագրեսիվ գործողությունները կստանան համարժեք պատասխան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Նա նաև հիշեցրել է, որ հուլիսի 14-ին հարվածային…

«Ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ»․ Հրանուշ Խառատյան

«Ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանին կատարվող իրադարձություններին․ «Ըստ ոչ պաշտոնական լուրերի Ադրբեջանի զինծառայողների ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձը, ետ շպրտվելուց հետո դրան հետևած կրակահերթերով ադրբեջանական…

Վրաստանի նախագահ․ «Հույս ունենք՝ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության վերականգնման համար»

Վրաստանի նախագահ․ «Հույս ունենք՝ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության վերականգնման համար»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ՝ հույս է հայտնելով, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի խուսափել իրավիճակի հետագա էսկալիացիայից։ «Այսօր, երբ…

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդ քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդ քաղաքի ուղղությամբ

Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Տավուշի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր…

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել…

Այս պահին կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

Այս պահին կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային…

Այսօր և վաղը ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով

Այսօր և վաղը ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:…

Գեղարքունիքի մի շարք գյուղերում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

Գեղարքունիքի մի շարք գյուղերում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 14-ին ժամը 08։00-ից մինչև հուլիսի 15-ը, ժամը 08։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 33/1, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ.…