Արխիվ - 17 Հուլիս 2020

Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են հայերի վրա

Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են հայերի վրա

Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։ Նշվում է, որ ցույցարարների թիվն օրվա ընթացքում ավելացել է, իսկ ցույցը` վերածվել ծեծկռտուքի։ Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միության տարածած տեսանյութում երևում է,…

Սահմանին այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրավիճակ

Սահմանին այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրավիճակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի զգոն վերահսկողության ներքո է»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցային սեղանի շուրջ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցային սեղանի շուրջ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր՝ հուլիսի 17-ին, հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խնդրի լուծումը։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Դոդոնն իր ափսոսանքն է հայտնել երկու երկրների պետական սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ։…

«Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ». Վարչապետի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

«Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ». Վարչապետի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը, վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ…

Գարիկ Մարտիրոսյան․ Մի հրահրեք հայկական բանակին

Գարիկ Մարտիրոսյան․ Մի հրահրեք հայկական բանակին

Ռուսաստանում բնակվող հայ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ Հայաստանի դեմ ցանկացած հարված հետ կմղվի, այդպես եղել է և կլինի միշտ, իսկ խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է։ «Մի հրահրեք հայկական բանակին։ Դադարեցրե’ք մտացածին ապատեղեկատվությունը…

Վիվա-ՄՏՍ-ի ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ

Վիվա-ՄՏՍ-ի ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին հաղորդագրությամբ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ, հայտնում է բջջային կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը։ Ըստ օպերատորի՝ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների…

Թուրք բարձրաստիճան պաշտոնյա․ «Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է»

Թուրք բարձրաստիճան պաշտոնյա․ «Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է»

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին հայտնել է, որ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության…

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ…

Պարետի որոշմամբ՝ Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված հսկելու է՝ կուտակումները կանխելու համար

Պարետի որոշմամբ՝ Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված հսկելու է՝ կուտակումները կանխելու համար

Հուլիսի 19-ին Վարդավառ է, Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման…

Թուրքիայի ՊՆ․ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա

Թուրքիայի ՊՆ․ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Այս մասին գրում է Al Monitor-ը։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ «ուշադրությամբ հետևում…

ՊՆ․ Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում

ՊՆ․ Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չհավատալ հակառակորդի տարածած ապատեղեկատվությանը․ «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի…

Սերժ Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է

Սերժ Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է

Երաժիշտ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018թ-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։ «Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է:…

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդը կրակել է Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդը կրակել է Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ի գիշերը հակառակորդի կողմից մոտ 120 կրակոց է արձակվել՝ հիմնականում հրաձգային զինատեսակներից, չեն կիրառվել հրետանային միջոցներ, սահմանին լարվածությունը զգալի թուլացել է։ «Կրակոցներ եղել են ոչ միայն…

Ֆրանսիացի պատգամավորներ․ Սատարել Հայաստանին, նշանակում է սատարել կյանքի իրավունքը

Ֆրանսիացի պատգամավորներ․ Սատարել Հայաստանին, նշանակում է սատարել կյանքի իրավունքը

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները հայտարարել են, որ հայ-ադրբեջանական բախումների վերսկսումն Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի կողմից վարվող լարվածության սրման ռազմավարության ուղղակի հետևանք է, նշելով, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին նշանակում է սատարել ապրելու իրավունքը:…

Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի էջերի միջոցով տարածում են կեղծ կոչեր

Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի էջերի միջոցով տարածում են կեղծ կոչեր

Մեդիամասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Նման կերպ փորձում…

Քիմ Քարդաշյան․ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատճառի հարձակվելով Հայաստանի վրա

Քիմ Քարդաշյան․ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատճառի հարձակվելով Հայաստանի վրա

Չնայած շարունակվող համաշխարհային համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատաճառի հարձակվելով Հայաստանի վրա։ Այս մասին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրել է իր ինստագրամյան էջում՝ խնդրելով աջակիցներին՝ իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել…

ԱԳՆ. Մեծամորի ԱԷԿ-ի մասով Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է

ԱԳՆ. Մեծամորի ԱԷԿ-ի մասով Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի ՊՆ-ի կողմի Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքի հետ: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության…

Այսօր մարզերում երեկոյան սպասվում է անձրև

Այսօր մարզերում երեկոյան սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի…

Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22-28 շենքեր և 76-80 սեփական տներ,…

Հակառակորդը կիրառել է հրաձգային զենքեր

Հակառակորդը կիրառել է հրաձգային զենքեր

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու…