Արխիվ - 10 Օգոստոս 2020

Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն այսուհետ ուժեղացված կհսկվեն

Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն այսուհետ ուժեղացված կհսկվեն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ։ «Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային…

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է չարաշահման համար

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է չարաշահման համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 24.7 մլն դրամի տուգանք է կիրառել գործարար Սամվել Ալեքսանսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Եվս 17.6 մլն դրամի տուգանք կիրառվել է կարագի շուկայում նույնի համար:…

Սևանից ձկների ապօրինի արդյունահանման և արտահանման սխեմա է բացահայտվել

Սևանից ձկների ապօրինի արդյունահանման և արտահանման սխեմա է բացահայտվել

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ անձանց կողմից Սևանից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից ապօրինի արտահանման դեպքեր: Անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020…

Արմեն Սարգսյան․ Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, այն կարող էր արմատապես լուծել հայկական հարցը

Արմեն Սարգսյան․ Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, այն կարող էր արմատապես լուծել հայկական հարցը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ սիրիական «Ալ-Ազմենահ» թերթին հարցազրույցում, արձագանքելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ հարցին, նշել է, որ պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր և կարող էր արմատապես լուծել հայկական հարցը, պայմանագիրը միջազգային քաղաքական իրավիճակի փոփոխման…

Մինչև այս տարվա վերջ Սևանա լճի ափամերձ հատվածների 270 հա անտառաշերտ կմաքրվի

Մինչև այս տարվա վերջ Սևանա լճի ափամերձ հատվածների 270 հա անտառաշերտ կմաքրվի

2020-ին Սևանի ափամերձ հատվածներում նախատեսվում է մաքրել մոտ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում հետևել է Սևանա լճի ափամերձ հատվածների անտառաշերտի մաքրման աշխատանքներին, որոնք ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին ֆեյսբուքյան…

Մինսկում բողոքի ցույցերից հետո մոտ 140 մարդ ձերբակալվել է

Մինսկում բողոքի ցույցերից հետո մոտ 140 մարդ ձերբակալվել է

Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և մյուս խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի առնվազն 140 մասնակից է ձերբակալվել։ Այդ մասին տեղեկացնում է «Նովայա գազետան»՝ իրավապաշտպանների «Վեսնա» կենտրոնի ֆեյսբուքյան գրառմանը հղումով։ Օգոստոսի 10-ի…

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին»

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում:…

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 220-ի

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 220-ի

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած լայնամաշտաբ պայթյունից մահացածների թիվը հասել է 220-ի, ևս 110 մարդ անհետ կորած է համարվում, նրանց շարունակում են փնտրել։ Այս մասին գրում է The Union Journal-ը։ Պայթյունի հետևանքով մոտ 6000 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

Կյանքից հեռացել է ֆուտբոլի տաղանդավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

Կյանքից հեռացել է ֆուտբոլի տաղանդավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է տաղանդավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի մահվան մասին․ «Խորը վշտով տեղեկացանք, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Ցավակցում ենք Ղասաբօղլյանների ընտանիքին»։

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

Երևանի երկու վարչական շջաններում 24 ժամ ջուր չի լինելու

Երևանի երկու վարչական շջաններում 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ի ժամը 9։00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական,…

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Արտաշիսյան, 79 շենք, Շիրակի 29 շենք, Աէրացիա թաղամաս, 1/10, 2/10 շենքեր,…