Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968թ-ին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի, որոնք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:

Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր: