Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ-ին:

1926թ. Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարան է հատկացվել Ալ. Սպենդիարյանին, որտեղ նա ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1928թ.:

1959թ. Մարինա և Տատյանա Սպենդիարովաները այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնել հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի:

ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ հիմնադրվում է տուն-թանգարանը, ստեղծվում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվը` կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ղեկավարությամբ:

Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է, որտեղ ցուցադրվում են Սպենդիարյանի անձնական իրերը, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր:

1996թ. մինչ օրս տուն-թանգարանը ղեկավարում է կոմպոզիտոր Մարինե Օթարյանը: