Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին:

Տուն-թանգարանը ստեղծվել է մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով /այժմ` Զարոբյան/ փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որը 1947թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:

Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թ-ի հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք:

Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Երկրորդ հարկում ձայնադարանը, համերգասրահը և 10 ցուցասրահներն են՝ նախատեսված մշտական ցուցադրության համար:

1984թ-ի հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 80-ամյակին։

Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, ցուցահանդեսներ։