Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը բացվել է 1982թ-ի դեկտեմբերի 16-ին: Թանգարանը կազմակերպում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ։

Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է և է ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները և մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:

Թանգարանը կազմակերպում է դասախոսություններ, հանդիպումներ, համաժողովներ, պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ