1945թ. Վարպետի ծննդյան 70-ամյակի առթիվ, ՀՍՍՀ կառավարությունը գրողին առանձնատուն նվիրելու որոշում է կայացրել:

1958թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին։ Թանգարանի մասին տպագրվում էին հոդվածներ ժամանակի հեղինակավոր թերթերում։

Հենց այդ տանն իր կյանքի վերջին տասը տարին ապրել և ստեղծագործել է Ավետիք Իսահակյանը: