Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Վան քաղաքի ռմբակոծված վարժապետանոցը․

«Մի պատառիկ կորսված Հայոց Վանից.

Վան քաղաքի վարժապետանոցի շենքը, որը վնասվել էր 1915թ-ի ապրիլին՝ թուրքական կանոնավոր բանակի ռմբակոծության արդյունքում: 1915թ-ի մայիս-հուլիս ամիսներին Վան քաղաքը Վան-Վասպուրականի հայկական ինքնավար նահանգի վարչական կենտրոնն էր հանդիսանում»: