«Մենք պաշտոնապես շարունակում ենք մայիսի 28-ը լղոզված ու ամոթխած անվանել որպես Հանրապետության տոն․ Բացարձակ չի հասկացվում՝ ի՞նչ հանրապետություն, ի՞նչ գաղափարի և ի՞նչ նպատակների համար է այն եղել»․ Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ահա խնդրեմ՝ Վրաստանն այսօր հերթական անգամ արժանապատվորեն ու մեծ հանդիսավորությամբ նշեց իր Անկախության տոնը՝ ռուսական կայսերական լծից իր ազատագրվելու և անկախ պետականություն վերակերտելու օրը:
Երկու օր հետո էլ մենք ենք նշելու մեր անկախության տոնը, բայց արի ու տես, որ մինչ հիմա պաշտոնապես շարունակում ենք այն լղոզված ու ամոթխած անվանել որպես Հանրապետության տոն, որից բացարձակ չի հասկացվում՝ ի՞նչ հանրապետություն, ի՞նչ գաղափարի և ի՞նչ նպատակների համար է այն եղել, որ հիմա դա նշվում է»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում