Փաուերլիֆթինգի՝ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցողներ, կանայք) մեդալների հարուստ ավարով են վերադանում Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած փաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունից։

Հայ ուժային եռամարտիկներն առաջնությունում սահմանել են աշխարհի երեք ռեկորդ՝ 60 կգ քաշային Ալբերտ Դադիկյանը բարձրացրել է 175 կգ, 67.5 կգ քաշային Նվեր Հովհաննիսյանը՝ 195 կգ և 100 կգ քաշային Դիանա Բարսեղյանը՝ 160 կգ:

Աշխարհի չեմպիոններ են դարձել հաշմանդամություն ունեցող մարզիկներ 60 կգ քաշային Գևորգ Աֆրիկյանը (70 կգ արդյունք) և 67.5կգ քաշային Հակոբ Ղազարյանը (100 կգ արդյունք):

Առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել 75 կգ քաշային Արտյոմ Սոլոյանը (160 կգ արդյունք, սեղմում վարժություն) և 82.5 կգ քաշային Զորիկ Պողոսյանը (607.5 կգ արդյունք, եռամարտ):