PetroChina նավթի-գազի չինական հսկան ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում հայտնաբերել է աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը:

Ինչպես դեկտեմբերի 1-ի տվյալներով դրանում հումքի երկրաբանական պաշարները կազմում են 1,24 մլրդ տոննա: Xinjiang Oilfield ընկերության (PetroChina-ի տարածաշրջանային ստորաբաժանման) ներկայացուցիչ Տան Յունի խոսքով՝ հանքավայրը հայտնաբերվել է Մա լճի շրջանում՝ Ջունգարի ավազանում: «Մինչ այժմ հետախուզված են նավթի շուրջ 1,24 մլրդ տոննա երկրաբանական պաշարներ, որոնցից 520 մլն տոննան ապացուցված են»,- ասել է նա:

Հետախուզված պաշարների ցուցանիշով ներկայումս Չինաստանում խոշորագույնը Դացինի նավթի-գազի հանքավայրն է, որը գտնվում է Հեյլունցզյան հյուսիսարևելյան նահանգում: Այն հայտնաբերվել է 1959 թվականին: Դրանում նավթի պաշարները կազմում են մոտավորապես 5,7 մլրդ տոննա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: