«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա նշել է, որ այժմ ընթանում է նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը. այն Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին:

«Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե», - գրել է Խաչատրյանը: