Ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչները լավագույններից են աշխարհում և լավ է, որ ՀՀ ԶՈւ-ն նման տեխնիկա կստանա: Այդ մասին լրագրողներին է ասել Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսանդր Պետրովը՝ հավելելով, որ կործանիչների գնման բոլոր ընթացակարգերն արդեն ավարտվել են և դրանք շուտով արդեն ՀՀ-ում կլինեն:

«Շատ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվում էր ՀՀ ՌՕՈւ օրը՝ շնորհավորում ենք մեր գործընկերներին: Մենք նույն երկինքն ենք կիսում և ոչ մի խնդիր չունենք: Մենք գործում ենք հստակ, համակարգված ու փոխկապակցված: Շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կստանան, շատ ուրախ եմ նրանց համար և նույնիսկ մի քիչ էլ նախանձում եմ՝ մենք էլ ենք ուզում այդպիսի ինքնաթիռներ»,- ասել է նա, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«ՍՈւ-30 ինքնաթիռը, որը տեղակայվելու է «Շիրակ» օդանավակայանում, լավագույններից է աշխարհում: Եվ սա գովազդ չէ, դա իրոք այդպես է: ..Շատ լավ է, որ ՀՀ ՊՆ օդաչուներն արդեն վերաորակավորուոմ են անցնում, ինքնաթիռներն արդեն շուտով այստեղ կլինեն: Մենք պարբերաբար կայցելենք մեր հայ գործընկերներին, փորձի փոխանակում կանենք»,-ասել է բազայի պետը: