28 միգրանտներ անհայտ կորած են համարվում Մարոկոյի ափերի մոտ նավի խորտակվելուց հետո: Այդ մասին ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքում դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջո Միլմանը։

Նրա խոսքով՝ ընդամենը նավում գտնվում էր 34 մարդ, նրանցից վեցին հաջողվել է փրկել:

Նա նշել է, որ այս տարի Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի միջև ձգվող երթուղում զոհվել է 174 մարդ, ինչը 53-ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Դրա հետ մեկտեղ նոյեմբերի 29-ի դրությամբ ավելի քան 19,6 հազար միգրանտներ են արդեն ժամանել Իսպանիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: