Facebook-ի և Instagram-ի, ինչպես նաև WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խնդիր է ի հայտ եկել: Թեև սոցցանցերը գործում են, բայց ամբողջ աշխարհի օգտատերերը չեն կարողանում դիտել, ուղարկել, կամ էլ ստանալ լուսանկարներ: Downdetector-ի տվալներով՝ խնդիրն առավել զանգվածային է ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում: Հայկական տիրույթի օգտատերերը ևս բողոքում են նկարների հետ կապված խնդիրներից:

Ինչպես հայտնում է The Independent-ը, WhatsApp-ում անհնար է դարձել ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր ու ձայնային հաղորդագրություններ:

Հավելենք, որ այս բոլոր ծառայություններն էլ պատկանում են Facebook-ին: Ընկերությունն իր թվիթերյան էջում արդեն հայտարարել է, որ աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ և ներողություն խնդրել անհարմարությունների համար: