Համաձայն ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության ծառայությունը:

Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին հորդորում է չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ: