Հնդկական Չհատիսգարհում հայտնվել է Աղբային սրճարան, որի այցելուները կարող են պլաստիկե աղբը փոխարինել ուտելիքով։

Վեստա․ռու-ի հաղորդմամբ, այդ սրճարանում ճաշելը «կարժենա» մեկ կիլոգրամ պլաստիկե իր, իսկ նախաշաճը՝ կես կիոլագրամ։

Նման պրակտիկան, իշխանությունների խոսքով, օգնում է լուծել աղբահանությանը, նաև քաղաքում սովի խնդիրը։

Աղբային սրճարանը հայտնվել է Swach Bharat պետական ընկերության նախաձեռնությամբ, որը զբաղվում է երկրի փողոցների և ճանապարհների մաքրմամբ։ Հավաքված պլաստմասե իրերն օգտագործվում են ավտոմեքենաների ճանապարհների կառուցման վրա։ Երկրում արդեն կառուցվել է մի քանի ավտոճանապարհներ, որի ժամանակ օգտագործվել են պլստիկե մնացորդներ։ Նշվում է, որ նման ծածկույթն ավելի երկար է դիմանում, քան սովորական ասֆլտը։

Նմանատիպ հաստատություններ արդեն գործում են նաև այլ երկրներում։