«Մինչև 2020-ի աշուն բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու». ԱԽ քարտուղար
Այսօրվա ասուլիսի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ռազմական ոլորտում անվտանգության մասին, նշել է, որ ՀՀ-ն նոր սպառազինություն է ձեռք բերել.
«Հրապարակային խոսվել է «ՍՈՒ»-ի մասին. 2019թ-ի վերջին «ՍՈւ»-երը պատրաստ կլինեն, 2020թ-ին արդեն ձեռք կբերենք: Մնացած այլ սպառազինությունների մասին, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»:
ԱԽ-ի դեկտեմբերին կայացրած որոշումով, քարտուղարի խոսքով, լուծվել են զորացրված բոլոր սպաների բնակարանային խնդիրները:
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է նաև սահմանային գոտում ջրամատակարարման խնդրին.
«Արդեն ունենք քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվականի հոկտեմբեր, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու»,- հայտարարել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում