Հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչութան աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։

«Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։