Սեպտեմբերի 9-10 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մ. Առաքելյանի 90-ամյակին։

Կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները․

  • Ակտիվ գալակտիկաներ՝ հայտնաբերման և ուսումնասիրության պատմություն
  • Ակտիվ գալակտիկաների շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ ենթակարմիր/ենթամիլիմետրանոց շրջահայություններից
  • Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ ռադիո/միլիմետրանոց շրջահայություններից
  • Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ ռենտգենյան/գամմա-ալիքային շրջահայություններից
  • Բազմաալիքային շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) միասնական և այլ մոդելներ
  • Եզակի ԱԳՄ-ների ուսումնասիրություն, ԱԳՄ-ների փոփոխականությունը և ակտիվության երևույթը
  • Ապագայի խոշոր նախագծեր

Կոնֆերանսի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը: