Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը ստացիոնար բուժում է ստանում Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։

Ինչպես տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքը, արք․ Բեքչյանը առողջական խնդրի պատճառով դիմել է բժշկի։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Բեքչյանը գրիպ է և պետք է հիվանդանոցում շարունակի բուժումը։

Բժիշկները նշել են, որ Գարեգին սրբազանը շուտով կապաքինվի և լուրջ որևէ բան չկա։