Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանականների Արցախ այցի հետ՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման, հաղորդում է РИА Новости-ն:

2013թ-ին Բաքուն հրապարակել է այն օտարերկրացիների անունները, ովքեր հայտնվել են «սև ցուցակում»: «Սև ցուցակում» հայտնված անձանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ նրանք մտադիր են ներառել Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի պատգամավորների այս ցանկում: