Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերի իր էջում։

«Ատելություն խոսքերը, ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ», - գրել է Փայլանը։

«Էրմենիհաբեր»-ն ուշագրավ է համարում այն, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է.

«Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։

Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։