«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներ Դավիթ Հակոբյանը,Վահե Աթանյանը,Հայկ Թորոսյանը և Դանիել Դավթյանը հոկտեմբերի 24-ին,ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են համապատասխանաբար «Ծովակալ Իսակով»,«Մարշալ Բաղրամյան»,«Անդրանիկ Օզանյան»,«Դրաստամատ Կանայան» մեդալներով՝ ապրիլյան մարտական գործողություններին մասնակցելու համար։

Այս մասին գրում է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջը։