Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստով քրեական գործ կա
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով։
«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,- նշել է փաստաբանը։
9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում