ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել լյարդի փոխպատվաստումից հետո ոտքի կանգնած տղային այցելելու մասին․

«Երկիր վերադառնալուն պես, այցելեցի 8 օր առաջ լյարդի փոխպատվաստում ստացած 10-ամյա Դավիթին։ Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում։

Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»։