«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն դրամի ժամանակակից բժշկական 4 սարքավորում է նվիրել ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին:

Դրանք են շարժական գաստրոսկոպ, ուլտրաձայնային հետազոտությունների համար սոնոգրաֆ, շարժական կոլոնոսկոպ և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում, որոնց կարիքը հոսպիտալում ունեին:

Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին:

Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաև կայազորային հոսպիտալներ: