«Մեր Տավուշը» խորագրով համամարզային միջոցառումների շրջանակում այսօր՝ նոյեմբերի 9-ին, Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում շաբաթօրյակ և ծառատունկ է իրականացվել:

Բերդ քաղաքում և համայնքի բնակավայրերում իրականացված ծառատնկման աշխատանքների շրջանակում տնկվել է Տավուշի մարզպետարանի կողմից տրամադրված 360 տնկի, ինչպես նաև իրականացվել է ծառերի խնամք: Այս մասին հայտնում է համայնքապետարանը։