Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2019թ-ի հունվարին Բրազիլիայում պոչամբարի պատնեշի փլուզումը, որի հետևանքով զոհվեց 250 մարդ և հսկայական տարածքներ աղտոտվեցին, հնարավոր էր կանխել, եթե այն շահագործող Վալե ընկերությունը հայտնած լիներ այդ կառույցի լուրջ թերությունների մասին,- ասում է Բրազիլիայի «Հանքանյութերի ազգային գործակալությունը»:

BBC-ի պատմությունն այն մասին է, որ գործակալությունը հենվում է Վալեի ներքին փաստաթղթերի վրա, որոնք մատնանշում էին Բրումադինյոյի Ֆեյջո ամբարտակի հետ կապված մի շարք խնդիրներ:

«Եթե գործակալությունը ճիշտ տեղեկացված լիներ, ապա նա կարող էր կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և ստիպել ընկերությանն իրականացնել արտակարգ գործողություններ, որոնց արդյունքում կարող էին խուսափել աղետից»։

Մտածենք այս մասին նաև Հայաստանում, որ հանկարծ չկանգնենք աղետալի վիճակի առաջ»։