Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր նախորդի՝ Բորիս Ելցինի կողմից ներդրված՝ մինչև 3 տարեկան ամեն երեխայի համար տրամադրվող ամենամսյա 50 ռուբլի նպաստը:

1994 թվականից գործող օրենքը չեղարկվել է նոյեմբերի 25-ին: Նպաստների չեղարկման օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի մեկից, սակայն մինչ այդ գրանցված շահառուները շարունակեն այն ստանալ մինչև երեխայի 3 տարեկան դառնալը: