Մթնոլորտի լուսային աղտոտվածության պատճառը արհեստական, ոչ ճիշտ կերպով ուղղորդված (սովորաբար բացօթյա) լուսավորությունն է: Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։

- Հետզհետե աճող քաղաքային լուսավորությունն ունի տարբեր բացասական հետևանքներ: Այն աղավաղում է աստղային պատկերը գիշերային երկնքում, խանգարում աստղագիտական հետազոտություններին, շեղում թռչունների միգրացիոն և կողմնորոշիչ օրինաչափությունները և այլն:

- Տեսանելի լույսը բախվելով օդի և ջրային գոլորշու մոլեկուլներին, փոշու մասնիկներին՝ անդրադառնում է Երկիր և աղտոտում աստղային երկնքի պատկերը: Դա է պատճառը, որ մեր օրերի աստղադիտարանները կառուցվում են բարձրադիր և տվյալ տարածքի առավել մութ վայրերում:

- Դեռևս հարյուրավոր տարիներ առաջ մարդիկ անզեն աչքով գիշերային պարզ երկնքում կարող էին տեսնել մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթնի հետքերը: Ոգեշնչվելով աստղազարդ երկնքով՝ իրենց գլուգործոցներն են ստեղծել արևմտյան արվեստի ամենանշանավոր դեմքերից՝ Վան Գոգը, Շեքսպիրը, կոմպոզիտոր Հոլցը և այլք:

- Տարիներ շարունակ Երկրի վրա ամենամութ տարածքը ճանաչվում է Աֆրիկայի հարավարևմտյան հատվածում գտնվող Նամիբ անապատը:

Լուսային աղտոտվածության համայնապատկերը տիեզերքից՝