Դեկտեմբերի 2-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացած ՊԲ զինծառայող Ա․ Ա․-ի հարազատներն ԱԺ առջև պահանջում են պարզել դեպքի մանրամասները: Նրանք հայտարարում են՝ եթե քննություն է ընթանում, ինչո՞ւ են ինքնասպանության վարկածն առաջ քաշում։ Այս մասին գրում է pastinfo.am-ը:

Մահացած զինծառայողի հարազատներին է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավաստիացնելով, որ բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության։ Նրանք պահանջել են հանդիպում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և Զոհրաբյանը դա փոխանցել է Քոչարյանին, ինչից քիչ անց նա ևս մոտեցել է ցուցարարներին։

«Ես կարող եմ Ձեզ մի բան խոստանալ՝ մեր հանձնաժողովը, համարեք այս պահից ճշմարտության բացահայտման հարցում ձեր կողքին կանգնած է։ Ահավոր բան է, որ բանակում տեղի են ունենում նմանատիպ հանցագործություններ՝ սպանություն, ինքնասպանություն, դա երեկ չծնվեց, տարիների կուտակված երևույթներն են», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Մահացածի հորեղբայրը հայտարարել է, որ եթե ճշմարտությունը չբացահայտվի, զինվորի մարմինը կբերենք հենց շենքի մոտ։