Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների և խեղաթյուրումների լույսի ներքո» խորագիրը կրող միջազգային իր նախադեպը չունեցող առաջին գիտաժողովը տարածաշրջանում: Այն տեղի ունեցավ դեկտեմբերի 6-7-ը՝ Երևանի Կոնգրես «Բեսթ Վեսթեռն Փլաս Կոնգրես» հյուրանոցի՝ Բոլռում սրահում: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը

Գիտաժողովի հիմնական նպատակը Կովկասի բնիկ ժողովուրդների էթնիկական, լեզվական մակութային, պատմությանը և գրականությանը վերաբերող խնդիրների վերհանումն ու դրանք ակադեմիական շրջանակներում քննարկելն էր։ Մի համաժողով, ինչը մեծ խթան կարող է հանդիսանալ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող իրանական տեղաբնիկներին համապատասխան հարթակ տրամադրելու հարցում: Հայաստանցի գիտնականներից բացի, գիտաժողովին մասնակցեցին մոտ 20 օտարերկրյա մասնագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այն հետապնդում է մի քանի նպատակ՝ 1)ակադեմիական հարթակի ստեղծում, 2) տարածաշրջանի ժողովուրդների միջև հասարակական ու մշակութային համագործակցության ստեղծումն է և այլն: ՌԴ «Թալիշական սփյուռքի» ղեկավար Իսմայիլ Շաբանովը նշեց, որ Ադրբեջանում թալիշները զրկված են ազատության իրավունքից, մասնավորապես նա նշեց,որ այստեղ չկա թալիշերեն լեզվով ոչ մի լրատվամիջոց, հեռուստաալիք, ծրագիր, որոնք կներկայացնեն տեղի թալիշների խնդիրներն ու մտահոգությունները:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, ռուտուլների, ուտիների, ծախուրների, ինգիլոյների և այլոց ինքնությանը, պատմությանը, լեզվին, կրոնին, մշակույթին, ազգագրությանը, հնագիտությանը և քաղաքական արդի իրավիճակին վերաբերող ակադեմիական խնդիրներ և հիմնահարցեր, որոնք հատկապես կարևորվում են Ադրբեջանական Հանրապետությունում այդ ժողովուրդների մի մասի հանդեպ իրականացվող բռնաճնշումների և ձուլման քաղաքականության, ինչպես նաև հակագիտական զեղծարարությունների համատեքստում:

Գիտական նստաշրջանը բաղկացած էր հիմնական զեկույցներից, այստեղ նախագահում էին Հայաստանի Հանրապետության ԳԱԿ-ի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի էին ունենում հարց ու պատասխան քննարկումներ, թեմատիկ զեկույցներով հանդես եկան Թիմուր Այթբերովը (Ռուսաստան) – «Հարավային Կովկասի ավարները հիմնախնդիրներ և հեռանկարներ»,Վլադիմիր Զախարովը (Ռուսաստան) – «Ստալինը և Կովկասի թյուրքական ժողովուրդների հիմնախնդիրը»,Զահիրադդին Իբրահիմովը (Ռուսաստան) – «Բազմէթնիկ Հարավային Կովկասը և Ադրբեջանական Հանրապետության ձուլման քաղաքականությունը», Մահմուդ Ջաֆարի-Դեհաղի (Իրան) – «Թալիշերենի հնչյունական համակարգի պատմական զարգացումը»: Այնուհետև գիտաժողովը տեղափոխվեց մեկ այլ հարթակ՝բաժանվելով 5 ենթանստաշրջանների,որտեղ Նիստը նախագահողներ՝ Ալիկբեր Ալիկբերովը (Ռուսաստան), Թիմուր Այթբերովը (Ռուսաստան), Օլեգ Մուդրակը (Ռուսաստան), Մահմուդ Ջաֆարի-Դեհաղին (Իրան), Նիստը նախագահողներ՝ Իսմայիլ Շաբանովը (Ռուսաստան), Ալեքսանդր Հակոբյանը (Ռուսաստան), Վլադիմիր Զախարովը (Ռուսաստան) Մոհառամ Ռեզայաթին (Իրան), Գառնիկ Գևորգյանը (Հայաստան), Վլադիմիր Բեսոլովը (Ռուսաստան): Հետաքրքիր զեկույցների ընթերցումների ականատեսն եղանք ի դեմս՝ Ալեքսանդր Հակոբյանի (Ռուսաստան) – «Հերեթի և Կախեթի թագավորությունների պատմության սկզբնաղբյուրների նոր խումբ. հայտնաբերումը, նշանակությունը և տեղական դրամագիտության ուսումնասիրության արդի վիճակը», Օլեգ Մուդրակի (Ռուսաստան) – «Ինչո՞ւ են ալանները համարվում օվսեր»,Վլադիմիր Բեսոլով (Ռուսաստան) – «Հարավ-արևելյան Կովկասում թալիշ ժողովրդի ճակատագիրը. ազգագոյացումը, էթնիկ պատմությունը և ավանդական ճարտարապետությունը պատմական տարածքի և ժամանակի մասին հիշողության համատեքստում», Յասեր Քարամզադեի (Իրան) – «2000-ական թվականների թալիշական պոեզիայի գիտական աշխատանքների վերլուծություն», Սալար Սեյֆոդդինիի (Իրան) – «ԼՂՀ (Արցախի) շուրջ վերջին զարգացումները և Իրանի ազգային շահերը» Հայկ Մելիք-Ադամյանի (Հայաստան), Քրիստափոր Խաչանովի (Արցախի Հանրապետություն) – «Կովկասյան թաթարների մարդաբանական բնութագրերի որոշ ասպեկտներ 19-րդ դարի ռուս հետազոտողների աշխատություններում», Ալեքսան Հակոբյանի, Վարդան Գալստյանի ու Գոհար Մխիթարյանի (Հայաստան) – «Արևելյան Այսրկովկասի մահմեդական բնակչության էթնո¬համախմբումը ձևավորված թյուրքալեզու գրավոր մշակույթի հիմքի վրա (19-րդ դարի կես և թաթական էթնոսի կազմավորման առանձնահատկությունը», Արփինե Առուշանյանի (Հայաստան) – «Սուֆիականությունը պատմական Շիրվանի տարածքում», Ալի Ալի-Բաբայի (Իրան) – «Նոր հայացք Իրանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի միջև առկա պատմական կապերին»,Ալիկբեր Ալիկբերովի (Ռուսաստան) – «Կասպերի էթնիկական պատկանելության խնդրի շուրջ», Մաջիդ Քարիմիի (Իրան) – «Հայացք Մուղանի պատմա-աշխարհագրական տարածքին Իրանի պատմության մեջ», Արտյոմ Տոնոյանի (Հայաստան) – «Կովկասյան պարսկերենի լահիջական բարբառը և հանրալեզվաբանական արդի իրավիճակը Լահիջ ավանում», Ալի Քալիրադ (Իրան) – «Որոշ դիտարկումներ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի իրանական ավանդույթում կովկասյան էթնիկ խմբերի ընկալման շուրջ», Դմիտրի Գևորգյանի (Ռուսաստան) – «Արևելյան Կովկասում սուրբ Գրիգորիսի պաշտամունքի շուրջ. պատմություն և արդիականություն», Արաքս Փաշայանի (Հայաստան) – «Սուննիական ինքնության ձևավորումը Ադրբեջանական Հանրապետությունում հետանկախության տարիներին», Մոհարրամ Ռեզայաթիի (Իրան) – «Միարմատությունը թալիշերենում», Թիմուր Այթբերովի (Ռուսաստան) – «էթնիկ դաղստանցիների դեմ Նադիր շաhի երկրորդ արշավանքի առանձնահատկությունները (1735 թ.)»,Վագիֆ Քերիմովի (Ռուսաստան) – «Ադրբեջանական Հանրապետության լեզգիախոս ժողովուրդները. պատմություն և իրականություն», Գարիկ Միսակյանի (Հայաստան) – «Շահ Իսմայիլի արշավանքները Շիրվան՝ ըստ իրանական աղբյուրների» Հասմիկ Կիրակոսյանի, (Հայաստան) – ««Շիրվանի տարածաշրջանը որպես հայ-իրանական լեզվա-մշակութային կապի տիրույթ» նախագծի ներկայացում», Ալիկբեր Ալիկբերովի, Օլեգ Մուդրակի (Ռուսաստան) – «Առանը Քաաբա-ի Զարդուշտի եռալեզու արձանագրության մեջ (ŜKZ)», Հայկ Հակոբյան (Հայաստան) – «Հայկական ձեռագրերը որպես Արևելյան Կովկասի 15-19-րդ դարերի քաղաքական իրավիճակի և էթնիկ կազմի լուսաբանման սկզբնաղբյուրներ»,Վարդան Ոսկանյանի (Հայաստան) – «Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների լեզուների հետ հայերենի կապերը (թաթերենի և թալիշերենի օրինակով)», Նիմա Ասեֆի (Իրան) – «Մի բառ Draxt-ī-āsūrīk-ից և որոշ բառային վկայություններ հարավային և կենտրոնական թալիշերենով և Խալխալի թաթերենով», Իսմայիլ Շաբանովի (Ռուսաստան) – «Կովկասում էթնիկ-քաղաքական գործընթացների որոշ խնդիրներ և Ռուսաստանի դերակատարությունը միջէթնիկական համաձայնության հասնելու գործում»,Զաբիլ Մահարրամովի (Ռուսաստան) – «Կովկասի տեղաբնիկ ժողովուրդները որոշ լեզվական զուգահեռների լույսի ներքո», Լիանա Պետրոսյան (Հայաստան) – «ԻԻՀ-ում Թալիշ նահանգի ստեղծման ներքաղաքական խոսույթը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին», Թենգիզ Ուզոյանի (Հայաստան) – «Քրդական մամուլն Ադրբեջանում», Հրանուշ Խառատյանի (Հայաստան) – «Խորհրդային Ադրբեջանում «թյուրքական» և «ադրբեջանական» էթնիկական ինքնորոշման կազմավորման փորձը և կովկասալեզու ու իրանալեզու էթնիկ միավորների «անհետացումը»»
Գառնիկ Գևորգյանի (Հայաստան) – «Թալիշական գրականության զարգացումը վերջին 30 տարիների ընթացքում»,Գերշոմ Կիպրիսչիի (Նիդեռլանդներ) – «Առասպելական պատմագրությունն ընդդեմ վերակառուցված իրականության. հուդայականները, կարաիմները, սամարացիները և խազարները Կասպիցից մինչև Սև ծով», Իգոր Սեմյոնով (Ռուսաստան) – «Դաղստանի լեռնային հրեաների անվանաբանության նմուշներ», Ահարոն Վարդանյանի (Հայաստան) – «Թալիշստանի տեղանվանագիտության շուրջ», Գոհար Մխիթարյանի (Հայաստան) – «Շիրվանի էթնո-քաղաքական պատկերն ըստ Յոհանես Գերբերիի պատմական երկի» Ռուստամ Աղաևի (Ռուսաստան) – «Ռուսաստանում թալիշական սփյուռքի հասարակական և մշակութային կազմակերպման հեռանկարները», Հակոբ Սիմոնյանի (Հայաստան) – «Հայ-էլամական փոխառնչությունների հնագույն վկայություններ Վերին Նավերի արքայական դամբարանից», Հակոբ Ավչյանի (Հայաստան) – «Միջնակարգ դպրոցի համար նախատեսված թալիշական դասագրքերի լեզվական առանձնահատկությունները», Միր-Ջալալադդին Քազզազիի (Իրան) – «Իրանը և իրանական ցեղերը Շահնամեում», Սիրանուշ Վարդանյանի (Հայաստան) – «Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը
պատմություն և արդիականություն», Էլշան Հասանովի (Ռուսաստան) – «ԱՀ-ում տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը՝ թալիշ ժողովրդի օրինակով», Գրիգորի Այվազյանի (Հայաստան) – «Ուդիական էթնիկ-կրոնական համայնքը հետխորհրդային Ադրբեջանում», Արսեն Հակոբյանի (Հայաստան) – «Հիշողություն և առասպել. Մեծ Հայրենական պատերազմի մասին հիշողության կուրյոզ քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում»,Գևորգ Ստեփանյանի (Հայաստան) – «Բաքվի հայկական եկեղեցիները», Սուսաննա Ձվակերյանի (Հայաստան) – ««Ծիածան» բառը թալիշերենում՝ արեալային որոշ զուգահեռների համատեքստում», ովքեր ելույթ ունեցան գիտաժողովի համար հետաքրքիր ու կարևորագույն զեկույցներով: Գիտաժողովն ավարտվեց քննարկում և արդյունքների ամփոփումով: