Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020թ. ապրիլից Երևանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Wizz Air ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

Նա նշել է, որ տոմսերի արժեքները լինելու են շատ ցածր՝ սկսած 24.99 եվրոյից․

«Միայն առցանց վաճառվող տոմսեր կլինեն, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ եթե ուղևորներն ուղեբեռի կարիք չունենան, չեն վճարելու դրա համար»:

«Մենք Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունն ենք: Օդանավերի ածխաջրային արտանետումները 57.2 գրամ են՝ մեկ ուղևորի համար 1 կիլոմետրի հաշվարկով, և նպատակ ենք դրել նվազեցնել օդի աղտոտումը»,- ասել է Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավարը՝ ընդգծելով, թե նպատակ ունեն ընդլայնել ցանցն ու ավելացնել Հայաստանից մեկնման ուղղությունները:

Ռևազյանը նշել է նաև, թե սովորական պայմաններում որևէ ավիաընկերություն Հայաստան բերելու համար տարիներ են անհրաժեշտ, բայց Քաղավիացիայի կոմիտեն դա արել է բավականին կարճ ժամանակում: