Երևանում գույքահարկն ու հողի հարկն արդեն կարելի է վճարել ցանկացած վարչական շրջանում
Այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում գույքը: Այդ մասն հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մինչ օրս նման հնարավորություն չի եղել:
Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում