Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Արայիկ Հարությունյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար», - ասվում է հրամանագրում: