Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է․

«Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել այգիների հիմնմանը` կիրառելով այս տարբերակներից որևէ մեկը՝

1․ սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը

2․ փոխհատուցել այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի»։

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։