Հայկական լավաշի մասին գիրքը դարձել է The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք
Գրող Քեյթ Լիխիի, լուսանկարիչ Ջոն Լիի և շեֆ խոհարար Արա Զադայի «Լավաշ. Հաց, որ 1000 ճաշատեսակի սկիզբ դարձավ, ինչպես նաև աղցաններ, ռագու և այլ բաղադրատոմսեր Հայաստանից» խոհարարական գիրքը The National Post հրատարակությունը ճանաչել է շաբաթվա լավագույն գիրք:
Դրանում ներկայացված է Հայաստանի և Արցախի խոհանոցը` նախուտեստներից մինչև աղանդեր, մեծ ուշադրություն է դարձված հատկապես լավաշին, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:
Նշվում է, որ լավաշը պատրաստվել է Օսմանյան կայսրության գյուղերում՝ Ցեղասպանությունից առաջ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում:
«ԽՍՀՄ ժամանակաշրջանում ամեն ինչ արվել է, որ հայերը ռուսական հաց օգտագործեն, բայց ոչ ոք չի դադարել լավաշ թխել»,- ասվում է գրքում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում