Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թումո կենտրոն կբացվի։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ նաև նշվում է, որ շուտով Երևանում կստորագրվի Թումո Բեռլինի բացման պայմանագիրը:

Առաջիկայում կենտրոններ է ծրագրվում հիմնել Կողբում, Մասիսում և այլուր: Թումո կենտրոններ կան նաև Փարիզում և Բեյրութում: