Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանն ապրիլի 7-ին վազքի մրցման կմասնակցի Իստրիայում (Խորվաթիա): Այս մասին հայտնում է ArmSport-ը։

«100 Miles of Istria» կոչվող մրցաշարը, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական վազորդներ, ունի 4 մակարդակ` 41,1 կմ, 66,8 կմ, 109,7 կմ և 169,5 կմ:

«ArmSport.am»-ի հետ զրույցում Անին նշել է․ «Մասնակցելու եմ 41,1 կմ մրցավազքին, ի դեպ երրորդ անգամ։ Նախկինում երկու անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին, բայց այս մեկը 41 կմ է և սարերով։ Մրցմանը կմասնակցեմ ամուսնուս հետ, ով վազորդ է ու «Istria100»-ին մասնակցելու փորձ արդեն ունի: Այս անգամ նա 67 կմ կվազի: Ծրագիր ունեմ, որով ես ու ամուսինս ամեն օր մարզվում ենք»: