Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշել է Ջանոյանը: