Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն։

Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: