Լեզվի կոմիտեն ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։

  1. ագենտ - գործակալ
  2. դիսիդենտ - այլախոհ
  3. էգոիստ - եսասեր, եսամոլ
  4. էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
  5. իզոլյացիա – մեկուսացում
  6. լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում
  7. լեվըլ - մակարդակ, աստիճան
  8. խիրուրգ – վիրաբույժ
  9. կոմպլիմենտ - հաճոյախոսություն
  10. կոնվերտացիա - փոխարկում
  11. կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
  12. կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
  13. նյուզֆիդ – լրահոս
  14. շարմ - հմայք
  15. ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի
  16. չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր
  17. պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար
  18. ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
  19. ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
  20. ռեցենզիա - գրախոսություն
  21. սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
  22. սոլիդար - համերաշխ
  23. սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
  24. սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ
  25. վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ
  26. տրիո - 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
  27. քեշ - կանխիկ, առձեռն
  28. քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում)
  29. ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
  30. ֆոլոուեր - հետևորդ