ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ, քանի որ դա քաղաքական խնդիր է, հայտարարել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշել է, որ Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ են ունեցել, որովհետև լուծումներ գտնելու ցանկություն կա:

«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - հայտնել է նա։

Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվել է՝ արդյոք Հայաստանը միջազգային ատյաններում փորձում է այս թեմայով քննարկումներ անցկացնել։

«Մեր մակարդակով՝ ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - հայտարարել է Ռևազյանը։