Էս երկրում գողանում են անգամ գնացքի ռելսերը։

Այս մասին ահազանգում է «Բնապահպանի տուն» կամավորական նախաձեռնությունը․

«Երևանում որերորդ մեքենան արդեն երեք անգամ թալանում են ու ոստիկանությունը բան չի անում։

Բայց դա դեռ հեչ։ Նայեք, թե այստեղ ի՞նչ է կատարվում։ Երեկ, անտառների կամավոր հսկողության ժամանակ, մեր թիմը տեսավ երկու երիտասարդների, որոնք առանց վախենալու, հանգիստ գողանում էին անտառին կից գնացքի ռելսերը։ Մենք իհարկե ում պետք է ասեցինք ու արեցինք, բայց հետո ներքին աղբյուրների միջոցով իմացանք, որ էդ ախպերները այսբերգի միայն վերևն են ու ջրի տակ թաքնված կան ինչ-որ դեմքեր, ովքեր ամենայն հավանականությամբ փայ ունեն այս թանկ մատերիալից։ Այս գիծն իհարկե այս պահին չի օգտագործվում, բայց երբ գա ժամանակը, մեր երկիրը մեր իսկ գրպանից ու պետական բյուջեից միլլիարդներ է ծախսելու գողացածի փոխարեն նորը կառուցելու համար։

Այս ամենը կատարվել է ամիսների ընթացքում, գործին չեն խառնվել ոչ անտառապահները, ոչ ոստիկանները։ Ընդհանրապես ոչ ոք։ Մարդկանց մտածելակերպը սահմանափակվում է,- ես իմ գլխի տերն եմ, ով ինչ կարա թող գողանա, երկրի բերանն էլ դենը նշանաբանով։

Այս պատմությունը ՊԻՏԻ ՊԱՐԶՎԻ ու գողերը ՊԻՏԻ պատասխան տան»։